գլխավոր Без рубрики «Սիրիացի գրոհայինները Վրաստանի տարածքով չեն տեղափոխվում Ադրբեջան». Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար

«Սիրիացի գրոհայինները Վրաստանի տարածքով չեն տեղափոխվում Ադրբեջան». Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար

Տեղեկությունն այն մասին, որ սիրիացի զինյալների խմբավորումները Թուրքիայից Վրաստանի միջով են տեղափոխվում Ադրբեջան, չեն համապատասխանում իրականությանը: Նման հայտարարություն է արել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմանը վերաբերյալ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ցանկանում եմ մեկնաբանել սոցիալական կայքերում տարածվող ապատեղեկատվությունն այն մասին, որ իբրև թե Թուրքիայից Վրաստանի տարածքով սիրիական ապօրինի խմբավորումներ են տեղափոխվում Ադրբեջանի ուղղությամբ: Ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկությունը ոչ մի հիմնավորում չունի: Դա սուտ է, դրա նպատակը Վրաստանում և տարածաշրջանում ընդհանրապես սրացում և լարվածություն ստեղծելն է»,- նշել է Լիլուաշվիլին:

Նա հավելել է, որ սոցկայքերում տարածվում են Ադրբեջան տանող ավտոճանապարհը փակելու կոչեր: Լիլուաշվիլիի խոսքով՝ Ազգային անվտանգության խորհուրդը կապի մեջ է գտնվում Հայաստանի և Վրաստանի գործընկերների հետ, և Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն կկանխվի: