գլխավոր COVID-19 Ինչ պատվաստումներ են անհրաժեշտ մեծահասակներին. բժշկի խորհուրդը

Ինչ պատվաստումներ են անհրաժեշտ մեծահասակներին. բժշկի խորհուրդը

Հիմնական պատվաստումները մարդիկ ստանում են մանուկ հասակում, բայց որոշ պատվաստումներ պետք է անել նաև հասուն տարիքում։ Դրանցից են գրիպի, փայտացման և դիֆտերիայի դեմ պատվաստումը։ Այս մասին «Փրայմ» գործակալությանը հետ զրույցում ասել է բժիշկ-համաճարակաբան, Սանկտ Պետերբուրգի առողջապահության և բժշկական իրավունքի կազմակերպության ամբիոնի ասիստենտ Լիդիա Սոպրունը։

Նրա խոսքով` 10 տարին մեկ անգամ պարտադիր է պատվաստվել փայտացման և դիֆտերիայի դեմ: «Սխալ է այն պատկերացումը, թե դիֆտերիան հազվագյուտ հիվանդություն է, հիվանդանալու վտանգ միշտ կա։ Չպատվաստվելը կարող է հանգեցնել վարակվելու, հիվանդության բարդացման, անգամ` մահվան»,- զգուշացրել է բժիշկը:

Հեպատիտ B-ից պետք է պատվաստվեն մինչև 55 տարեկան մարդիկ` 10 տարին մեկ անգամ, բայց մինչ պատվաստվելը պետք է հակամարմինների անալիզ հանձնեն` վիրուսի նկատմամբ իմունիտետի առկայության հայտնաբերման համար: Շատերը պետք է նաև կրկնակի պատվաստվեն կարմրուկի և պնևմոկոկեր վարակի դեմ։

Բժիշկը նաև զգուշացրել է, որ նախքան այլ երկրներ գնալը պետք է ստուգել, թե ինչ հիվանդություններ են տարածված այնտեղ, գուցե լրացուցիչ պատվաստումներ են պետք: Իսկ աշնանային և ձմեռային սեզոնի մեկնարկից առաջ կարևոր է գրիպի դեմ պատվաստվելը: