գլխավոր Միջազգային Նիդեռլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար ռիսկային գոտում

Նիդեռլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար ռիսկային գոտում

Նիդեռլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն (ռիսկային) գոտում: Տեղեկությունը հայտնում է Նիդեռլադներում ՀՀ դեսպանությունը։

Նիդերլանդների կառավարության սեպտեմբերի 16-ին նոր որոշմամբ ԱԳՆ ճամփորդության խորհուրդներ բաժնում Հայաստանը դեղին գոտու երկրների ցանկից տեղափոխվել է նարնջագույն գոտի՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված։

Հայաստանից Նիդերլանդներ թույլատրվում են միայն միայն խիստ անհրաժեշտ ճանապարհորդությունները։ Միաժամանակ, պատվաստված անձանց (եվրոպական բժշկական գործակալության կողմից ընդունված պատվաստանյութերով) թույլատրվում է ճանապարհորդել՝ անկախ ճանապարհորդության պատճառից։Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ստորև ներկայացված հղումով։