գլխավոր Աշխարհ Բրազիլիայում առաջին անգամ ճանաչել են շների՝ բարոյական վնասը փոխհատուցելու իրավունքը

Բրազիլիայում առաջին անգամ ճանաչել են շների՝ բարոյական վնասը փոխհատուցելու իրավունքը

Փարան նահանգի դատարանն առաջին անգամ ճանաչել են շների իրավունքը բարոյական վնասը փոխհատուցելու հարցում, որը պատճառվել է դրանց նախկին տերերի դաժան վերաբերմունքի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով O Antagonista պարբերականին:

Լրատվականի տեղեկություններով՝ Սփայք մականվամբ վեցամյա ոսկեգույն ռետրիվերը եւ Ռեմբո մականվամբ երեք տարեկան փոյնթերն իրենց շահերի պաշտպանների հետ հավասար դատավարության շրջանակում ստացել են «շահագրգիռ կողմի» կարգավիճակ: Դրանցից յուրաքանչյուրն այդկերպ կկարողանա հավակնել 2 հազար ռեալի չափով (շուրջ 400 դոլար) հատուցման՝ որպես բարոյական վնասի փոպհատուցում:

Փաստաբան եւ իրավապաշտպան Էվելին Փալուդուի կարծիքով՝ դատարանը ստեղծել է նախադեպ, որը հետագայում կարող է կիրառվել մյուս կենդանիների շահերը պաշտպանելու համար: «Դա նոր հայացք է իրավունքի հարցում՝ հետհումանիստական»,-պարբերականը մեջբերում է նրա խոսքերը:

Անցած տարվա օգոստոսին Քաշքավել քաղաքի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել ընտանի կենդանիներին երկար ժամանակով առանց հսկողության թողնելու մասին: Ոստիկանությունը փրկել էր սովից հյուծված, վախեցած եւ հիվանդացած շներին, որոնց տերերը, որոնք մեկնել էին հանգստանալու, թողել էին կենդանիներին միայնակ: Փրկված կենդանիներին տեղափոխել էին վերականգնողական կենտրոն եւ հանձնել կենդանապաշտպան կազմակերպության հետագա խնամքին՝ մերժելով նախկին տերերին վերադարձնել դրանց:

«Խախտվել է կենդանիների իրավունքը: Եւ նույնպես, ինչպես մարդկանց դեպքում, փոխհատուցման իրավունք է շնորհվել նաեւ կենդանիներին»,-հավելել է Փալուդուն: