գլխավոր Աշխարհ 240 կմ/ժամ. աշխարհի ամենաարագընթաց ամերիկյան զվարճագնացքը նստելիս հատուկ պաշտպանիչ ակնոց է պետք...

240 կմ/ժամ. աշխարհի ամենաարագընթաց ամերիկյան զվարճագնացքը նստելիս հատուկ պաշտպանիչ ակնոց է պետք կրել (տեսանյութ)

Աշխարհի ամենաարագընթաց ամերիկյան զվարճագնացքը նստելու համար ատրակցիոնից օգտվողները պետք է հատուկ անվտանգության համար նախատեսված ակնոց կրեն, որպեսզի աչքերը պաշտպանված լինեն միջատներից և ավազահատիկներից:

Ինչպես հաղորդում է Oddity Central–ը, խոսքը Աբու Դաբիում գտնվող Ferrari World թեմատիկ այգու զվարճագնացքի մասին է, որը 4,9 վայրկյանում 240 կմ/ժամ արագություն է զարգացնում: Ատրակցիոնն այնպես է նախագծվել, որ հնարավորություն տա ցանկացողներին անցնել նույն փորձառությունը, ինչ և «Ֆորմուլա-1»-ի վարորդները: Նստելատեղերի դիզայնը նույնպես նմանեցվել է F1-ի սուպերքարերին:

Զվարճագնացքի երթուղին նախագծելիս նույնպես ոգեշնչվել են իտալական Մոնզայի հայտնի ուղուց, որը հայտնի է «սուր շրջադարձերով և կտրուկ վայրէջքներով»: Սակայն այս ատրակցիոնը մյուս բոլորից նախևառաջ առանձնանում է արագությամբ: 100 կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 2 վայրկյանում:  

Ատրակցիոնը միաժամանակ կարող է մինչև 16 մարդ տեղավորել, որոնք բոլորն էլ պետք է պաշտպանիչ ակնոց կրեն, քանի որ 240 կմ/ժամ արագության պարագայում օդում գտնվող միջատներն և անգամ ավազահատիկները կարող են լուրջ վնասվածքների հանգեցնել աչքում հայտնվելու պարագայում:

Աշխարհի ամենաարագընթաց զվարճագնացքը պաշտոնապես բացվել է 2010 թվականին և մինչ օրս պահպանել է տիտղոսը: