գլխավոր Տեխնո Boston Dynamics-ի ստեղծած ռոբոտն «աշխատանքի է անցել» Kia-ի գործարանում

Boston Dynamics-ի ստեղծած ռոբոտն «աշխատանքի է անցել» Kia-ի գործարանում

Հարավկորեական Hyundai Motor Group ընկերությունը ներկայացրել է առաջին գործարանային ռոբոտին (Factory Safety Service Robot), որը նախատեսված է արտադրական օբյեկտների անվտանգության ապահովման համար:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նախագիծն ընկերությունը գործարկել է Հարավային Կորեայում գտնվող Kia-ի գործարանում: «Չորքոտանի» ռոբոտ սարքը Boston Dynamics ընկերության ստեղծագործությունն է, որը ստացել է Spot անվանումը: Այն համալրված է բազմաթիվ ցուցիչներով և տեսախցիկներով, ինչպես նաև արհեստական բանականության տեխնոլոգիայով: Այն ավտոմատ ռեժիմով հերթապահություն է իրականացնելու ձեռնարկության տարածքում:

Ներկառուցված ջերմապատկերի և ավտոմատ տեսողության համակարգի շնորհիվ ռոբոտը կարող է տարբերակել մարդկանց, ավտոմատ կերպով չափել նրանց ջերմությունը, ինչպես նաև ճանաչել վտանգավոր իրավիճակները, այնուհետև տագնապի ազդանշան տալ մասնագետներին:

Ռոբոտի օգնությամբ անձնակազմը կարող է հեռավար կերպով հետևել արտադրական գոտիներում տեղի ունեցող իրադարձություններին: