գլխավոր Աշխարհ ՌԴ ՔԿ-ն ստուգում է սկսել առցանց քվեարկության համակարգերի վրա արտասահմանից կիբեռհարձակումների փաստով

ՌԴ ՔԿ-ն ստուգում է սկսել առցանց քվեարկության համակարգերի վրա արտասահմանից կիբեռհարձակումների փաստով

Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ստուգումներ անցկացնել արտասահմանից առցանց քվեարկության համակարգերի վրա կիբերհարձակումների փաստով: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Այսօր հեռավար էլեկտրոնային քվեարկության դաշնային պլատֆորմի ռեսուրսների, էլեկտրոնային քվեարկության մոսկովյան համակարգի, ինչպես նաեւ «Անկախ հանրային մոնիթորինգ» ասոցիացիայի պորտալի վրա կիբեռհարձակումներ են կատարվել արտասահմանից, ինչը հանգեցրել է համապատասխան առցանց ռեսուրսների հասանելիության ժամանակավոր հապաղումների»,-հայտնել Է Պետրենկոն:

Ութերորդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվում են երեք օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 17 – ին, 18-ին եւ 19-ին: Ստորին պալատի ընտրությունների հետ միաժամանակ քվեարկության միասնական օրը տեղի են ունենում ՌԴ ինը սուբյեկտների եւ 39 տարածաշրջանային խորհրդարանների ղեկավարների ուղղակի ընտրություններ: