գլխավոր Միջազգային Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ

Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում։

“Սա նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ”,-նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac y Sinopharm)։ Բացի այս, բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից։