գլխավոր Facebook Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է....

Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է. Զաքարյան

Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Կապիտուլյացիոն պարտության և խայտառակ ողբերգության մեկ տարին չլրացած՝ արդեն գունագեղ համերգ։ Այս մասին գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Զոհեր, զոհեր, զոհեր, անհետ կորածներ, գերիներ, անտերության մատնված երկիր, կիսաքանդ բանակ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու ծաղրանք, սահմանների օկուպացիա, արտագաղթի աճող ծավալներ, պետական ծանր պարտքեր և իհարկե ԳՈւՆԱԳԵՂ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ։

Թուրքական բեմեր, թրքասեր կիրկորովներ, գունագեղ շոուները, որը նշանակում է հետևյալը. «ժողովուրդ ջան, հանգիստ քեֆ արեք, բան չի պատահել։ Քեֆ արեք, որովհետև հռոմեական ժամանակներից մարդկությանը հայտնի մարգինալ-անհայրենիք զանգվածին պետք էր միայն հաց և զվարճանք։

Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է։

Հ.Գ. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»։

Գարեգին Նժդեհ»,- գրել է նա: