գլխավոր COVID-19 Մեծ Բրիտանիան մեղմացրել Է մի շարք երկրներից մուտքի կանոնները

Մեծ Բրիտանիան մեղմացրել Է մի շարք երկրներից մուտքի կանոնները

Մեծ Բրիտանիայի իշխանություններն էապես մեղմացնում են այլ պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից երկրի տարածք մուտք գործելու կանոնները։ Ինչպես հոկտեմբերի 4-ին Twitter-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարար Գրանթ Շեփփսը, հոկտեմբերի 4-ից ամբողջապես պատվաստված ճանապարհորդներին հարկավոր կլինի COVID-19-ի միայն մեկ ոչ թանկ թեստ հանձնել աշխարհի երկրների մեծամասնությունից Անգլիա ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում էինք, որ նոր համակարգն ավելի հեշտ լինի ըմբռնելու համար եւ արտասահման ուղեւորություններն ավելի էժան ենք դարձրել», – հայտարարել Է նախարարը Sky News հեռուստաալիքին՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի սահմանափակումների մի մասը հանելը թույլ է տալիս բնակչության զանգվածային պատվաստման ծրագրի հաջողությունը, որում արդեն ընդգրկված է երկրի 16-ից բարձր տարիքի բնակիչների գրեթե 90 տոկոսը: