գլխավոր Իրադարձային Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները լկտի պահվածքով կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը, պոկել վրան փակցված...

Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները լկտի պահվածքով կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը, պոկել վրան փակցված Արցախի դրոշը, գոռգոռոցներով իջեցրել երեխաներին. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, որի մեջ եղել է 25 երեխա, ուղեկցող մեծահասակներ և վարորդը։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

«Լկտի պահվածքով կանգնեցրել են, երեխաներին իջեցրել գոռգոռոցներով, մեքենան ստուգել։ Այդ ժամանակ ռուս խաղապահները եկել են, նստեցրել են երեխաներին և ուղեկցել»,-ասաց նա և նշեց, որ երեխաները վախեցել էին։

Քոչարյանը ասաց, որ ադրբեջանցիները պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված Արցախի հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի նշանը, դրոշը։

Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ այս հարցով ՀՀ ԱԱԾ-ն պետք է զբաղվի։