գլխավոր Աշխարհ Hyundai բյուջետային քրոսովերը մեկ օրում ռեկորդ է սահմանել նախնական պատվերների քանակով

Hyundai բյուջետային քրոսովերը մեկ օրում ռեկորդ է սահմանել նախնական պատվերների քանակով

Հարավկորեական Hyundai ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել Casper մոդելի վաճառքի արդյունքների վերաբերյալ՝ հայտնելով, որ Հարավային Կորեայում քրոսովերի նախնական պատվերների ընդունման պահից ի վեր մեկ օրում 19 940 հայտ է գրանցվել:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, դա ռեկորդային մեկօրյա ցուցանիշ է ապրանքանիշի բոլոր վառելիքային մոդելների համար: Hyundai Casper տնային շուկայում արժե 13,85-18,7 մլն վոն (11-15 հազար դոլար): Նորույթը ավտոսրահներում կհայտնվի ընթացիկ ամսվա վերջին:

Նորույթն առաջին անգամ ցուցադրվել է սեպտեմբերի 1-ին: Այն ներկայանում է 1.0 MPI և 1.0 T-GDI շարժիչներով, որոնք զարգացնում են 97 և 100 ձիաուժ հզորություն՝ համապատասխանաբար և համադրվում են հինգաստիճան մեխանիկական կամ ավտոմատ փոխանցման տուփի հետ: Մեքենան համալրված է առաջնաքարշակ համակարգով: