գլխավոր Իրադարձային Հայաստանում բացվել է հոգեկան առողջության առաջին մանկական բաժանմունքը

Հայաստանում բացվել է հոգեկան առողջության առաջին մանկական բաժանմունքը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ցանկացած երեխա` անկախ տարիքից, սեռից և առողջական վիճակից, իրավունք ունի լինել լսված և իրազեկված, ստանալ արժանի բժշկական օգնություն և սպասարկում, ինչին ուղղված է մեր ռազմավարությունը»,-ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

12 մահճակալ ունեցող բաժանմունքն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով։ Ըստ անհրաժեշտության` ցուցումների առկայության դեպքում երեխաները կստանան լիարժեք և որակյալ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնություն` պետպատվերի շրջանակում: