գլխավոր Միջազգային Պուտինն օնլայն է քվեարկել Պետդումայի ընտրություններում. քվեարկության առաջին օրը մասնակցության հայտը դեռևս...

Պուտինն օնլայն է քվեարկել Պետդումայի ընտրություններում. քվեարկության առաջին օրը մասնակցության հայտը դեռևս կազմում է 9,16 տոկոս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց ձևաչափով մասնակցել է 8-րդ գումարման Պետդումայի ընտրություններին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն օնլայն է քվեարկել»,- ասել է Պեսկովը՝ նկատելով, որ նախագահն առաջին անգամ է ընտրությանը քվեարկում ոչ ընտրատեղամասից:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երկրի ղեկավարը ստիպված է եղել ինքնամեկուսացման անցնել իր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքերի առկայության պատճառով:

Ընտրություններում օնլայն կարող են քվեարկել 7 շրջանի բնակիչները, որտեղ հեռավար էլեկտրոնային քվեարկություն է ընթանում:

Գործակալության փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրությունների առաջին օրը մասնակցության հայտը, Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ, կազմել է 9,16 տոկոս: