գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են դեպի բջջային կապի աշտարակ տանող նոր գրունտային...

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են դեպի բջջային կապի աշտարակ տանող նոր գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի Մարտակերդի շրջանի Ճանկաթաղ գյուղից դեպի բջջային կապի աշտարակ նոր գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքի անվտանգությունը,  հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Բջջային կապի աշտարակը գտնվում է սահմանազատման գծի մոտ և պահանջում է կանոնավոր սպասարկում: Վարչակազմը որոշել է կառուցել գրունտային ճանապարհ՝ այս օբյեկտը սպասարկելու համար: Այդ նպատակով նրանք կապ են հաստատել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ՝ խնդրելով ապահովել անվտանգությունը:

Այս պահին աշխատողները սկսել են հեռացնել հին հողի վերին շերտը և խտացնել ապագա ճանապարհի հիմքը`ռուս խաղաղապահների աջակցությամբ մանրախճային բարձի հետագա տեղադրման համար:

«Մենք ճանապարհ ենք տանելու դեպի բջջային աշտարակ: Դիմել ենք խաղաղապահներին`ապահովելու իրականացվող աշխատանքների անվտանգությունը, քանի որ դրանք անցնում են Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորության վրա: Աշտարակը գտնվում է Ճանկաթաղ գյուղի մոտակայքում, կապով է ապահովում տեղի բնակիչներին՝ մոտ 2 հազար մարդու: Խաղաղապահներն արձագանքեցին, եկան և ապահովեցին մեր անվտանգությունը», – ասել է շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը: