գլխավոր Իրադարձային ՀՀ-ի հայցի մուտքը Հաագայի դատարան ընդդեմ Ադրբեջանի իրապես պատմական իրողություն է. Գայանե...

ՀՀ-ի հայցի մուտքը Հաագայի դատարան ընդդեմ Ադրբեջանի իրապես պատմական իրողություն է. Գայանե Աբրահամյան

Այսօր բոլոր սոցիալական ցանցերը պետք է թնդային Հաագայի դատարան մեր հայցի լուրով, ինչպես հիմա թնդում են ադրբեջանական կայքերն ու սոցցանցերը այս լուրը ծաղրելով, բայց հայկական տիրույթում ամենուր անհեթեթ կերպով կեղծված դրոշի նկարն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մեր հասարակության լրջագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դրոշի կեղծ նկարը տասնապատիկ ավելի շատ է տարածվում ու հայրենասիրության խեղված ալիքով թնդում, քան պատմական կարևորության լուրը` Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Հաագայի դատարան մուտքը (ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան)։

Սա իրապես պատմական իրողություն է, որի համար ահռելի ջանքեր են ներդրվել, շնորհակալ եմ Yeghishe Kirakosyan -ին ու իր թիմին պրոֆեսիոնալ, ճիշտ աշխատանքի ու  նվիրումի համար։

Այսօր բոլոր սոցիալական ցանցերը պետք է թնդային Հաագայի դատարան մեր հայցի լուրով, ինչպես հիմա թնդում են ադրբեջանական կայքերն ու սոցցանցերը այս լուրը ծաղրելով, բայց հայկական տիրույթում ամենուր անհեթեթ կերպով կեղծված նկարն է։

Այո, ողջ աշխարհում է կեղծ լուրը տարածվում առնվազն 100 անգամ ավելի արագ ու «խանդավառությամբ», բայց երբ դրանք տարածվում են նաեւ մասնագիտական  շրջանակներից` ուղղորդված ու նպատակադրված, հստակ է դառնում մեր ձախողումների եւս մի աղբյուր. մենք այդպես էլ չտարանջատեցինք իշխանության դեմ պայքարը, պետության դեմ պայքարից ու պետությանը վնասելուց։

Տարածե’ք այս նկարը, սա’ է մեր պետության համար կարևոր ու առաջնային»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: