գլխավոր Իրադարձային «Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մարվել է

«Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 21։43-ին։ Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։

Այս մասին այսօր տեղեկավնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Այրվել են գործարանի պահեստից (4000 քմ) մոտ 2000 քմ հատված, բեռնատարի կցորդիչ՝ մասամբ, մեկ անբարձիչ, երկու էլեկտրական կայան՝ ամբողջությամբ, մրգի արկղեր, տարաներ, 200 հատ փայտե տակդիր (պալետ), ջրի պոմպեր և մալուխներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 8 փրկարար ծառայող: Աշխատանքներին ներգրավված են եղել «JSB» մակնիշի մեկական տրակտոր և անբարձիչ: