գլխավոր Իրադարձային «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ի սահմաններում: Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես  դադարեցվել էր:

 «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի 20 աշխատակից և N զորամասի 23 զինծառայող:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, ահմանվել էր հերթապահություն։