գլխավոր Իրադարձային «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են

«Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են

«Մեր օրերում հայտնի ֆիլմի մոտիվներով ոչ թե Նաջարյանն է փոշմանել, այլ Արարատի մարզպետ Թևոնյան Ռազմիկը: Դեռևս սեպտեմբերի 9-ին հրաժարական տված պաշտոնյան` երեկ հետ վերցրեց իր հրաժարականի դիմումը:

Մինչդեռ որդին` ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թևոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե հոր հրաժարականը պայմանավորված է բացառապես մեծ տարիքով: Իսկ թե ինչպես ավագ Թևոնյանը ընդամենը մի քանի օրում հաղթահարեց տարիքային խնդիրները, թերևս նույնիսկ ռուս պրիմադոննա Ալլա Պուգաչովան կնախանձեր:

Ինչևէ, ակնհայտ է, որ Արարատում իշխանության սցենարները փոխվել են, մինչդեռ մարզում ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե Ռազմիկ Թևոնյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածաշրջանային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։