գլխավոր Իրադարձային «Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ ՏԻՄ ընտրություններին մրցակցությունը 2 այլ ուժի...

«Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ ՏԻՄ ընտրություններին մրցակցությունը 2 այլ ուժի միջև կլինի

«Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր «ռասկլադ» է ձևավորվել։ Մեղրիի մեր աղբյուրների կարծիքով, ամենաթույլ թեկնածուն ՔՊ-ական Արարատ Թումանյանն է՝ համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որն այդտեղ նշանակվեց ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը։ Ասում են՝ մրցակցությունն ընթանալու է Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Հայրապետյանի և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետացու Բագրատ Զաքարյանի միջև։

Իշխանական թեկնածուն զիջում է անգամ Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակով առաջադրված Խաչատուր Անդրեասյանի վարկանիշին։ Բանն այն է, որ «Ապրելու երկրի» թեկնածուն ոչ վաղ անցյալում ընդդիմադիր էր՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի համակիրը, նա և հայրն ակտիվ աշխատանքներ են տարել խորհրդարանական ընտրություններում, հիմա էլ Զաքարյանի շրջապատն է նրա օգտին աշխատելու։ Ասում են՝ Հայրապետյանն էլ կազմել է ավագանու ցուցակը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։