գլխավոր Իրադարձային Սիրիացի զինվորականը զոհվել Է ահաբեկիչների կողմից հրետակոծության հետեւանքով

Սիրիացի զինվորականը զոհվել Է ահաբեկիչների կողմից հրետակոծության հետեւանքով

Ահաբեկիչները գնդակոծել են Իդլիբ նահանգի Կուլջոկ բնակավայրը, ինչի հետևանքով զոհվել Է սիրիացի զինծառայող։ Այս մասին հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Վադիմ Կուլիտը։

Կենտրոնի փոխղեկավարի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում Իդլիբի նահանգում արձանագրվել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից 29 գնդակոծություն, այդ թվում՝ Իդլիբ, Լաթաքիա, Համա եւ Հալեպ նահանգներում:

«Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը անօրինական զինված կազմավորումների հրամանատարներին կոչ է անում հրաժարվել զինված սադրանքներից եւ ձեռնամուխ լինել իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում իրադրության խաղաղ կարգավորման ճանապարհին», – ընդգծել է Կուլիտը: