
«Հարգելի հայրենակիցներ, արյունատվության գործընթացը շարունակվելու է վաղն առավոտյան՝ ժամը 09:00-ից: Խնդրում ենք մոտենալ վաղը՝ համաճարակային պայմաններում կուտակումներից խուսափելու համար:
Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»,- այս մասին ասվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կենտրոնը կոչ էր արել արյան անհրաժեշտ խմբաքանակը ապահովելու համար մոտենալ Արյունաբանական կենտրոն: