գլխավոր Գլխավոր Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. Փաշինյանը ևս մասնակցում է

Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. Փաշինյանը ևս մասնակցում է

Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով է մասնակցում միջոցառմանը, մյուս առաջնորդները, ինչպես նաև գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկա են:

Գագաթնաժողովից մի քանի օր առաջ Ռուսաստանի առաջնորդը հայտնել էր իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդացածների առկայության պատճառով ինքնամեկուսացման է գնում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք է մեկնել երեկ երեկոյան: Ինչպես արդեն հայտնել էինք, որ հանդիպման ընթացքում նա կներկայացնի Հայաստանի առաջնահերթությունները, որին նիստի ընթացքում անցնում է կազմակերպության նախագահությունը:

ՀՀ կառավարության ղեկավարը երկկողմ բանակցություններ կվարի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:

Նշենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: