գլխավոր Միջազգային Ռուսաստանում կասեցվել է ահաբեկչական իսլամիստական կազմակերպության գործունեությունը

Ռուսաստանում կասեցվել է ահաբեկչական իսլամիստական կազմակերպության գործունեությունը

ՌԴ ԱԴԾ Կրասնոյարսկի գծով վարչությունը բացահայտել են «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներին և ձերբակալել են նրանց կողմնակիցներից երկուսին:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը, Կրասնոյարսկի երկրամասում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է իսլամիստների գործունեությունը:  

Պարզվել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երկու քաղաքացի ժամանել են Կրասնոյարսկ՝ երկրամասի տարածքում ահաբեկչական գաղափարախոսությունը տարածելու և տեղի բնակիչներին հավաքագրելու համար: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ահաբեկչական գործունեությանն աջակցելու» և «Ահաբեկչական գործունեություն իրականացնելու հարային կոչերի» մասին հոդվածներով: