գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահները խաղաղության դասեր են անցկացրել Ասկերանի շրջանում

Ռուս խաղաղապահները խաղաղության դասեր են անցկացրել Ասկերանի շրջանում

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խաղաղության դաս են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում, հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Ակցիային ներգրավվել են ՌԴ ռազմական ավտոտեսչության մասնագետներ, մարդասիրական ականազերծման ստորաբաժանումների աշխատակիցներ և խաղաղապահ զորախմբի հրշեջներ։

Դպրոցի ավելի քան 50 սովորողների պատմել են ԼՂ–ում ռուս զինծառայողների խաղաղապահ առաքելության գլխավոր միջոցառումների մասին։

Սակրավորները ցուցադրել են ռուս զինվորական ինժեներների ժամանակակից հանդերձանքը` “Սոկոլ” ОВР-2 ականազերծման համազորային հավաքածուն, որը նախատեսված է պաշտպանելու ինժեներներին պայթյունի հետևանքներից, պատմել են ИМП-С2 ականորսիչների և “Կորշուն” ИНВУ-3М պայթուցիկ սարքերի շարժական որսիչների մասին, որոնք թույլ են տալիս պայթուցիկ սարքեր հայտնաբերել ռադիոէլեկտրոնային բաղադրիչների հիման վրա։

Ռուս սակրավորները դպրոցի բակում երեխաներին ցուցադրեցին, ինչպես է տեղի ունենում տեղանքի ականազերծումն ու ինչպես է աշխատում ականորսիչը։

Խաղաղապահ զորախմբի հրշեջ ստորաբաժանման զինծառայողները երեխաներին պատմել են կրակի առաջացման պատճառների, նաև այն մասին, ինչպես է ԿամԱԶ–ի հիմքի վրա կառուցված АЦ-6-40 հրշեջ մեքենան, ծանոթացրել վթարափրկարարական սարքավորումների, հաշվարկի աշխատանքի հետ, ցուցադրել պաշտպանիչ հագուստն ու հանդերձանքը։

Զինվորական ավտոտեսչության ներկայացուցիչները պատմել են երեխաներին իրենց ծառայության և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության մասին։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: