գլխավոր Իրադարձային Այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ.Էդուարդ...

Այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ.Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է , թե այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները տեղակայված են և Որոտանի այն հատվածում, որտեղ նրանք անցակետ են դրել, ըստ Սովետական քարտեզի, Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ են մտնում.

«Այն լիճը, որը մեր տարածքում է գտնվում անունը Չայզամի է: Ադրբեջանցիները տեղակայված են այն նույն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրը առաջացել էր: Այսինքն, իրենց լոկացիայի տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել, այնտեղ ուղղակի տեղադրել են հսկիչ կետերը: Խոսքն այն ելակետային դիրքերի մասին է, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Ըստ Սովետական միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են և ճանապարհի այդ հատվածը, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ»,-ասաց Աղաջանյանը:

ԱԱԾ-ն Որոտանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդագրության մեջ Որոտանի փոխարեն օգտագործել էր դրա ադրբեջանական անվանումը, Նիկոլ Փաշինյանը ևս հաճախ իր ելույթում ադրբեջանական տերմիններ է օգտագործում:

Լրագրողի հարցին՝ թե սա հետագայում ի՞նչ հետևանք կարող է ունենալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վրա, ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց, որ սա որևէ ազդեցություն չի կարող ունենալ դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքների վրա.
«Այդ տարածքները, այն ժամանակ, երբ մեր վերահսկողության տակ էին, ունեին նույն անունները, մասնավորապես՝ Չայզամին»,-ասաց Աղաջանյանը:


Նրա համոզմամբ՝ այն ինչ անում է ադրբեջանական կողմը, նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը և դրա հետ կապված գործընթացը .


«Ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարարություններին, թե իբր կողմ է երկարատև խաղաղության գործընթացի մաս կազմելուն, իր քայլերով ավելի է սրում իրավիճակը, սա մի խնդիր է, որը պետք է նաև մերմիջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի»,-ասաց Աղաջանյանը:

Լրագրողի հարցին՝ թե արդյո՞ք Որոտանում ադրբեջանցիների տեղակայած անցակետն էր Կապան-Գորիս փակված ճանապարհը բացելու գինը, պատգամավորն ասաց.

«Կապան-Գորիս ճանապարհը բացվել է ոչ մի բանի դիմաց: Չի եղել պայմանավորվածություն, որ բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն: Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ»,-ասաց նա: