գլխավոր Աշխարհ Մեքսիկացի ռեփերը ոսկյա շղթաներ է իմպլանտավորել վարսերի փոխարեն (լուսանկարներ, տեսանյութ)

Մեքսիկացի ռեփերը ոսկյա շղթաներ է իմպլանտավորել վարսերի փոխարեն (լուսանկարներ, տեսանյութ)

Մեքսիկացի ռեփերը, որը հայտնի է Դան Սուր (Dan Sur) անունով, վերջերս հայտնվել է մշտական ուշադրության կենտրոնում, սակայն ոչ թե իր երաժշտական ստեղծագործությունների, այլ արտաքինի տարօրինակ փոխակերպումների պատճառով:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, ռեփերը բոլորովին վերջերս իր բնական մազերը փոխարինել է ոսկե մետաղյա շղթաներով, որոնք իմպլանտավորել են գլխի վրա:

«Սա իմ վարսերն են, ոսկե վարսերը: Առաջին ռեփերն եմ մարդկության պատմության մեջ, որը ոսկե մազեր է իմպլանտավորել», – ասել է երիտասարդ երաժիշտը TikTok-ում իրեն հետևող 2 մլն երկրպագուներին:

Վերջինս խոստովանել է, որ «իրականում ցանկացել է տարբերվող բան անել՝ տեսնելով, որ բոլորը ներկում են իրենց մազերը»: «Հուսով եմ բոլորը չեն կրկնօրինակի ինձ հիմա»,- նշել է 23-ամյա մեքսիկացին: