գլխավոր Իրադարձային Ինչպե՞ս է Ադրբեջանը քողարկել պատերազմում իր զոհերի իրական թիվը․ EADaily-ի եզրահանգմամբ՝ թիվը...

Ինչպե՞ս է Ադրբեջանը քողարկել պատերազմում իր զոհերի իրական թիվը․ EADaily-ի եզրահանգմամբ՝ թիվը կարող է 4-ից 5 անգամ ավելի լինել

EADaily միջազգային լրատվականը իր վերլուծության մեջ, հիմնվելով բրիտանական «Economist» թերթի վիճակագրության վրա, որում արտացոլվում է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մահվան թվային պատկերը,  անդրադարձել է Ադրբեջանին և գրել՝ Ադրբեջանի իրական կորուստները 44-օրյա պատերազմի ընթացքում կարող են շատ անգամ ավելի մեծ լինել։ 

Գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում պատերազմին հաջորդող ընթացքում քովիդից գրանցված մահերն ավելացել են 4-ից 5 անգամ։ Հոկտեմբերին այն գերազանցեց ամսական միջին ցուցանիշը 29%-ով, նոյեմբերին ` 83%-ով, դեկտեմբերին` 203%-ով, իսկ հունվարին` 51%-ով: Նյութի վերջնամասում EADaily-ն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ նույն ընթացքում  համավարակի հետևանքով գրանցված մահերն մեզանում ավելացել են մոտ կրկնակի անգամ։

Մասնավորապես լրատվականը գրել է՝ անցյալ տարվա Արցախյան պատերազմի արդյունքներից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 2,890 հազար մարդ, ևս 19 -ը համարվում են անհետ կորած: Երկրում հոկտեմբեր-հունվար ամիսների մահացությունների թիվը գրեթե 15 հազար մարդով գերազանցում է մահացության միջին մակարդակը՝ կորոնավիրուսից պաշտոնապես մահացածների թվին զուգահեռ: Այս թվերը կարող են ցույց տալ, որ պատերազմից Ադրբեջանի իրական կորուստների թիվը կարող է չորսից հինգ անգամ ավելի մեծ լինել:

Ինչ վերաբերում է Հայաստանին, լրատվականը գրել է, որ հոկտեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցավ կորոնավիրուսի առաջին լուրջ բռնկումը, իսկ նոյեմբերին մահացությունների թիվը մեր երկրում գերազանցել է մահացության միջին մակարդակը։ Պաշտոնապես կորոնավարակից մահացածների թիվն այդ ընթացքում  երկու անգամ ավելացել է ՝ կազմելով 6 հազար 3 հազար: