գլխավոր Գլխավոր Մարտերին ծանր որակում տալն էլ է քիչ․ Տիգրան Աբրահամյան

Մարտերին ծանր որակում տալն էլ է քիչ․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մարտերին ծանր որակում տալն էլ է արդեն քիչ։ 1994 թվականի պատերազմից հետո նման լուրջ իրավիճակ չի եղել։

Ավելի վաղ նա գրել էր․

Պահի լրջությունը պետք է լիարժեքորեն գիտակցել՝ յուրաքանչյուրս մեր օղակում, դրանից շատ բան է կախված։ Այս օրերին ծավալված մարտերում է որոշվում, թե ինչպիսի Հայաստանում ենք ապրելու, ինչ խղճով, ինչ հեռանկարով։ Պատերազմը շարունակվում է, գործընթացը պետք է արժանապատվորեն հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Դա վերաբերվում է թե բուն մարտական գործողություններին և թե դիվանագիտական ճակատին։