գլխավոր Հասարակություն ԼՂ-ում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել. Al Arabiya

ԼՂ-ում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել. Al Arabiya

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել, ասվում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը, հայտնում է english.alarabiya.net կայքը:

Նրանք եղել են Անկարայի կողմից ուղարկված սիրիացի 850 վարձկանների շարքում, որոնց Թուրքիան նախորդ շաբաթ ուղարկել է ադրբեջանցիների կողմից մարտերին մասնակցելու համար, նշել է Կենտրոնը:

Վարձկաններից երեքի հարազատները հաստատել են նրանց մահը, մինչդեռ սոցիալական մեդիայի օգտատերերը կիսվում են 4 վարձկանների լուսանկարներով, որոնք սպանվել են մարտերի ժամանակ: