
Ռուսաստանցի քաղաքագետները ՏԱՍՍ գործակալության համար մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հեռանկարը:
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովն ասել է, որ Բաքուն առաջադրում է ի սկզբանե անիրականալի նախապայման, երբ հայտարարում է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե հայկական ուժերը դուրս գան տարածաշրջանից:
«Դեռևս, ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը կարծում է, որ կարելի է ինչ-որ մի բանի հասնել ռազմական ճանապարհով: Երբ նրանք գան այն եզրակացության, որ ռազմական ճանապարհով ոչնչի արդեն հասնել չի կարելի, այդ ժամանակ էլ կսկսվեն բանակցությունները», – նշել է վերլուծաբանը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի խոսքերով, «Ադրբեջանը չի հասել գեթ մեկ նպատակի»:
«Այդ պատճառով, հնարավոր է, նա կփորձի ինչ-որ կերպ փոխել բալանսը առաջնագծում, բայց այդքան էլ հասկանալի չէ, թե ինչի հաշվին», – նշել է փորձագետը:
Նա ավելացրել է, որ սպառազինություն որոշ տեսակներ դեռևս կողմերը չեն գործադրել:
«Վախենամ, որ ռազմաճակատի գիծը փոխելու նպատակով, Ադրբեջանը կսկսի օգտագործել դրանք, բայց դա կհանգեցնի Հայաստանի պատասխանին, որը բացի «Իսկանդերից», ունի նաեւ այլ հրթիռային համակարգեր», – նշել է Եվսեևը: