գլխավոր Աշխարհ Բեյոնսեի 9-ամյա դուստրը դարձել է MTV-ի մրցանակաբաշխության ամենաերիտասարդ դափնեկիրը (լուսանկարներ, տեսանյութ)

Բեյոնսեի 9-ամյա դուստրը դարձել է MTV-ի մրցանակաբաշխության ամենաերիտասարդ դափնեկիրը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի ավագ դուստրը՝ Բլյու Այվին, դարձել է MTV Video Music Awards մրցանակաբաշխության ամենաերիտասարդ դափնեկիրը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 9-ամյա Բլյու Այվին մրցանակի է արժանացել որպես Brown Skin Girl երգի հեղինակ և բեկ-վոկալ: Երգը տեղ է գտել Բեյոնսեի 2019 թվականի The Lion King: The Gift ալբոմում:

Երգի տեսահոլովակը նույնպես մրցանակի է արժանացել «լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգում:

 Հիշեցնենք, որ մրցաանակաբաշխությունը ցուցադրվել է շաբաթ MTV հեռուստաալիքով:  «Տարվա կատարող» է ճանաչվել կանադացի երգիչ Ջասթին Բիբերը: