գլխավոր Գլխավոր Գիշերը հակառակորդը նոր ուժերով անցել է հարձակման. մերոնք հերոսաբար դիմադրում են

Գիշերը հակառակորդը նոր ուժերով անցել է հարձակման. մերոնք հերոսաբար դիմադրում են

Միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման: ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:
Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ: