գլխավոր Գլխավոր Նախնական տվյալներով Ստեփանակերտում ունենք 1 զոհ և 4 վիրավոր

Նախնական տվյալներով Ստեփանակերտում ունենք 1 զոհ և 4 վիրավոր

Քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Ստեփանակերտի երկու հրթիռակոծությունների հետևանքները:

Նրա խոսքով, առաջին անգամ այսքան խոշոր տրամաչափի զենքերից կրակեցին Ստեփանակերտի վրա: Լրջորեն տուժել է Արտակարգ իրավիճաների ծառայության շենքը: Հաշվի առնելով զենքերի ճշգրտությունը, Արտակ Բեգլարյանն ասաց, որ կարող ենք ասել, որ թիրախավորվել էր հենց այդ շենքը, ինչը պատերազմական հանցագործություն է: Արտակարգ իրավիճակների ծառայության շենքը համարվում է մարդասիրական առաքելություն իրականացնող, այդ պատճառով էլ Ադրբեջանը շենքի վրա կրակելով խախտել է բոլոր կոնվենցիաները: Առաջին հրթիառակոծությունից կա յոթ վիրավոր, այդ թվում և Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներից, որոնք չեն համարվում զինծառայող: Վիրավորներից որոշների վիճակը ծանր է: Երկրորդ հրթիռակոծությունը եղավ երեկոյան: Տուժել են բավական շատ բնակելի շենքեր: Կա 1 զոհ և երկու վիրավոր:

Արտակ բեգլարյանը հատուկ ուշադրություն հրավիրեց հատկապես լրագրողներին ուղեկցող ավտաբուսն ու դրան նախորդած օրերին լրատվամիջոցներին թիրախավորելը: Ըստ նրա, դա արվում է հատուկ, որպեսզի արտասահմանյան լրատվամիջոցները չկարողանան օբյեկտիվ լուսաբանել պատերազմական գործողությունները: