գլխավոր Քաղաքականություն Շենքան. ՀՀ-ում հայտնվող ԱԹՍ-ները հուշում են՝ ինչու հայերի համար սա զուտ Ղարաբաղի...

Շենքան. ՀՀ-ում հայտնվող ԱԹՍ-ները հուշում են՝ ինչու հայերի համար սա զուտ Ղարաբաղի համար կռիվ չէ

Freedom House-ի հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը Twitter-ում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը և այն հարցին, թե ինչու է հայերի համար սա ավելին, քան տարածքային պատերազմ։

«Երբ անօդաչու թռչող սարքերը կամ հրթիռները, ռազմական միջոցները խփվում են Հայաստանի Հանրապետության խիտ բնակեցված տարածքներում, այսինքն՝ ոչ Ղարաբաղում, և շփման գծից բավականին հեռու, պետք է հիշեցնի, թե ինչու հայերը սա չեն տեսնում պարզապես որպես պատերազմ Ղարաբաղի համար»,- գրել է Նեյթ Շենկանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հոկտեմբերի 1-ին հակառակորդի 4 անօդաչու սարք մտել է Կոտայքի մարզ` Երևանի մոտակայքում։ Հայկական ՀՕՊ-ը խոցել է դրանք։