գլխավոր Գլխավոր Կարևոր կետեր Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցից

Կարևոր կետեր Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցից

Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ մի քանի ուշագրավ բան ասաց Հանրային Հեռուստաընկերության եթերում: Ընդհանուր հաշվով ՊՆ ներկայացուցիչն ասաց այն ամենն, ինչ ասել էր ճեպազրույցի ժամանակ: Սակայն մի քանի ուշագրավ կետեր, այնուամենայնիվ կային: Հովհաննիսյանն անդրադարձավ գերիներին և ասաց, որ կենդանի գերիների մասին տեղեկատվության չի տիրապետում: Նաև ներկայացրեց մեր զինվորների բազմաթիվ սխրանքներից մեկը:

. Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը։

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև Ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվության ու կեղծ քարոզի մասին.

Ադրբեջանն էլ է քարոզ իրականացնում, իր «հաղթանակները» ներկայացնում, բայց, եթե էդպես լիներ, մենք կտեսնեինք մասսայաբար ժամկետային զինծառայողների ստորաբաժանումների կիրառություն, որը չենք տեսնում։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանն ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանի և ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի մեծ հանրային վստահությունը, նույնիսկ կատակեց.

Մեկին ասում ես տղա ես ունեցել, ասում է՝ մինչև Արծրունն ու Շուշանը չհաստատեն, չեմ հավատա:

.