գլխավոր Без рубрики ՊԲ․ Զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ապատեղեկատվություն է

ՊԲ․ Զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ապատեղեկատվություն է

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որտեղ ներկայացված է ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ակնհայտ ապատեղեկատվություն է և փնթի բեմադրության արդյունք: Հայտնում է Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջը։

«Նշված զորամասի մարտական դրոշը գտնվում է մարտական գործողությունների շրջանում՝ հուսալի պահպանության ներքո և անձնակազմին մղում է նոր սխրանքների»,- ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ: