գլխավոր Գլխավոր Էդան Սնգրյանը խոսել է օդային տագնապի ժամանակ քաղպաշտպանության մասին

Էդան Սնգրյանը խոսել է օդային տագնապի ժամանակ քաղպաշտպանության մասին

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակցում էր նաև ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։

Նա ընդգծեց, որ թեև այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, բայց կարելի է վերհիշել քաղպաշտպանության ազդանշաններն ու դրանցով նախատեսված բնակչության վարվելակերպի կանոնները։

Ըստ նրա, պետք չէ խուճապի մատնվել, անհրաժեշտ է վերցնել առաջին անհրաժեշտության պարագաները, մի քիչ սնունդ, ջուր, փաստաթղթերն ու գնալ մոտակա ապաստարանը կամ պաշտպանական կառույցը:

Սնգրյանը հիշեցրեց, որ պաշտպանական կառույցներ են համարվում նկուղները, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը, ստորգետնյա ավտոկայանատեղիները, ստորգետնյա այլ կառույցներ։

«Եթե գտնվում եք բնակավայրերից դուրս, օգտագործեք տեղանքի առանձնահատկությունները․ դրանք կարող են լինել տարբեր ջրատարներ, խորացված այլ կառույցներ, խորշեր և այլն»,- ասաց նա։