գլխավոր Գլխավոր Գազային միջանցքի տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ...

Գազային միջանցքի տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ Վինչենցո Սոֆո

Հայ ժողովրդի դեմ կռվելու համար  զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև Եվրոպայի վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։ հայտարարություն է տարածել հայ ժողովրդի դեմ  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիայից հետո իմ գործընկեր Ռինալդիի հետ միասին դիմեցինք ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին` Կովկասի ապակայունացումից խուսափելու համար միջամտելու նպատակով: Ակնհայտ է, որ այս գործողությունը Եվրոպայի համար բացասական հետևանքներ է ունենալու երկու պատճառով.

– զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև մեր աշխարհամասի վրա: – Հարավային գազային միջանցքի շինարարության տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ ոչ միայն միգրանտների, այլ նաև՝ էներգիայի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ