գլխավոր Քաղաքականություն Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին

 Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, Չերնովիցկի շրջանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որեւէ երկրի»,-ասել է  Զելենսկին:

Զելենսկին նաեւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կիեւը հակամարտող կողմերին ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե  Ուկրաինան  պատրաստ  է  տարբեր  հարթակներում աջակցել Ադրբեջանին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու հայտարարություններն ու դեղահաբեր ընդունելու խորհուրդ տվել դրա հեղինակին: