գլխավոր Գլխավոր Տեսանյութում վրացական զորավարժարանն է, ոչ թե Ադրբեջան տեղափոխվող զենք. Razm.Info

Տեսանյութում վրացական զորավարժարանն է, ոչ թե Ադրբեջան տեղափոխվող զենք. Razm.Info

Razm.info_ն գրում է.

Ստացել ենք մի տեսագրություն Վրաստանի մասին, ինչն առաջացրել է ընթերցողների մտահոգությունը։ Տեսանյութում պատկերված էր զինտեխնիկայի շարասյուն։ Մտահոգություն էր հնչում, որ հնարավոր է «Վրաստանի տարածքով սպառազինություն է ուղարկվում Ադրբեջան»։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ տեսանյութն արվել է ոչ թե Բորժոմիյում, ինչպես հայտնում էր հեղինակը, այլ Ախալցխայում՝ գնացքի կայարանի մոտ։ Տեղի հարևանությամբ է գտնվում Վրաստանի ԶՈւ «Օրփոլո» զորավարժարանը, որտեղ Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներն անցկացնում են զորավարժություն։


Բացի այդ, պատկերված տեխնիկան ոչ թե տանկեր են, ինչպես նշվում է տեսանյությում, այլ՝ հրետանային ստորաբաժանում։ Զինտեխնիկայի թվում են՝ 152մմ տրամաչափի «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, ՄՏԼԲ ԶՈւ-23-2-ներ, ղեկավարման մեքենաներ, և, հնարավոր է, նաև ուկրաինական արտադրության «Положение-2» հետախուզական ավտոմատացված ակուստիկ համալիր։
Նշենք նաև, որ թեմային անդրադարձել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ հավաստելով, որ տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի զինված ուժերինն է։