գլխավոր Քաղաքականություն Անկարան շարունակում է խաղալ կրակի հետ եւ իր շուրջ կրակ տարածել․ թուրք...

Անկարան շարունակում է խաղալ կրակի հետ եւ իր շուրջ կրակ տարածել․ թուրք քաղաքագետ

Քաղաքագետ Յեքթան Թյուրքիլմազը՝ Թուրքիայի դիրքորոշումը մեկնաբանելով, ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ թուրքական արտաքին քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, նախապատվությունը տալիս է պատերազմին։ Նա տեսնում է, որ Անկարան «շարունակում է խաղալ կրակի հետ եւ իր շուրջ կրակ տարածել»։ Ահա թե ինչ է ասում քաղաքագետը՝ դիմելով իշխանություններին. «Տարվում է ռազմական քաղաքականություն։ Թուրքիայի էքսպանսիոնիստական միտումների արտահայտումն ամենավերևերի, այդ թվում ՝ նախագահի կողմից, սկսվել է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Ձեր ձեռքում է գտնվում բացարձակապես թուլացած պետական մեխանիզմը, սակայն դուք այդ պետական մեխանիզմից սպասում եք ամենաանհնարին գործողությունները՝ Թուրքիայի հանրապետության ողջ պատմության ընթացքում։ Որքան թույլ եք դառնում, այնքան ավելի մասշտաբային են դառնում ձեր նպատակները։ Թուլացմանը զուգընթաց ձեր ռեժիմն ավելի ագրեսիվ է դառնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։ Հարկ է ընդգծել, որ Թուրքիան ի վիճակի չէ լուծել ոչ մի հարց։ Արդյունքների ձեռքբերման մասին էլ խոսք լինել չի կարող, երբ տեսնում ենք, որ կուտակված խնդիրները փտախտ են առաջացրել»։ «Ես պնդում եմ, որ Թուրքիան ռազմական ռեժիմի է վերածվել Ռոժավայի օկուպացիոն գործողություններից հետո», — շարունակում է Թյուրքիլմազը․ «Ես պնդում եմ, որ ռեժիմը չի կարող մնալ ջրի վրա առանց նման լարվածության։ Խոսքը նարցիսսական խանգարման մասին է։ Նրանք իրենց ուժեղ են համարում։ Բոլոր մեծ լարվածությունների ժամանակ Թուրքիան հայտնվում է միջուկային տերություններին դեմ դիմաց։ Ռեժիմը շատ ուժեղ ճնշում է գործադրում սահմանի վրա։ Քաղաքական էլիտան երկրից վտարել է ներքին հարցերի վրա սևեռված քաղաքական գործիչներին։ Սոցցանցերում փակցվում են Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) ճակատ գնացող զինյալների լուսանկարները։ Պարզ է, թե ով է ձևավորել ՍԱԲ-ը և ով է այն ուղարկել այնտեղ։ Անկարան շարունակում է խաղալ կրակի հետ եւ իր շուրջ կրակ տարածել։ Դրանում օգուտ չկա ոչ թուրք ժողովրդի, ոչ պետության համար։ «Թուրքիայի իշխանությունները չեն կարողանում որեւէ խնդիր լուծել իրենց շուրջը։ Նրանք, ովքեր կառավարում են երկիրը, ազարտային խաղերով տարվել և խաղաքարտին են դրել Թուրքիայի կյանքն ու ապագան»: Regnum.ru