գլխավոր Գլխավոր Ադրբեջանը պարտվում է նաև ներքին ճակատում

Ադրբեջանը պարտվում է նաև ներքին ճակատում

Ադրբեջանը պարտվում է նաև ներքին ճակատում

Այն պահից սկսած, երբ միջազգային հեղինակավոր լրատվականները սկսեցին փաստել սիրիացի զինյալների ներկայությունն արցախաադրբեջանական հակամարտության գոտում, Ալիևն ու  Էրդողանը սկսեցին շատ կոնկրետ ուղերձնել ստանալ արտաքին աշխարհից։ Սակայն այս մի քանի օրերին պարզվեց, որ հայկական բանակն ու արտաքին ճնշումները Ալիևի ամենամեծ ու միակ գլխացավանքը չեն։ Խնդիրները սրվում են նաև երկրի ներսում։

Նախ, հակամարտության առաջին օրերին իբր ընդդիմադիր Haqin.az  օնլայն պարբերականը մի հոդված հրապարակեց ու անմիջապես ջնջեց՝ «Сирийские наемники устроили бардак» («Սիրիացի վարձկանները բարդակ են սարքել») վերտառությամբ։

Քանի որ ամեն ինչ տեղի ունեցավ կայծակնային արագությամբ, հաջողվել էր պահպանել միայն լուսապատճենը, իսկ բովանդակությունը պարզ դարձավ մի քանի օր անց, երբ ցանցում սկսեցին հայտնվել տեսանյութեր, որտեղ մարդիկ բողոքում էին, որ վարձկանները բռնաբարում են իրենց կանանց, թալանում են խանութներն ու հրաժարվում են մեկնել ռազմաճակատ։

Մեկ այլ տեսանյութում էլ կինն ասում է, որ Ադրբեջան ուղարկված վարձկանների հրամանատարները Սիրիայում բռնաբարում են նույն այդ վարձկանների կանանց։ Կինն այս մասին պատմել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։ Նա ասում է, որ դարձել է Շահ Սուլեյման ալ Աշմաթ խմբավորման թուրքմենական ահաբեկիչներից մեկի զոհը։ Այդ խմբավորումը գլխավորում է Մուհամմադ ալ Ջասըմը, որն ավելի հայտնի է Աբու Ամշա անվանումով։ Սա արդեն նրա մասնակցությամբ երկրորդ բռնաբարությունն է։

Իրականում սիրիացի վարձկաններին «քցել» են հենց ամենասկզբից։ Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ համաձայն BBC-ի տված տեղեկատվության, վարձկաններին սկզբում ասել են, որ պետք է ռազմական օբյեկտներ պահպանեն, իսկ Ադրբեջան հասնելուն պես ուղարկել են ռազմաճակատ։ Այդ պատճառով էլ այդ վարձկաններն իսկական գլխացավանք դարձան հենց Ադրբեջանի զինուժի գլխին։

Ինչևէ, վարձկաններից դժգոհ քաղաքացիներին գումարվում են նաև դժգոհ ազգային փոքրամասնությունները։ Նրանց հետ հարաբերություններն առանց այն էլ երբեք հարթ չեն եղել, իսկ հիմա հասել են գագաթնակետին։ Վերջերս «Ինֆորս» կոչվող ռեսուրսում հայտնվեց ազգությամբ ավար երիտասարդի հարցազրույցը։ Պարզվում է, որ 190, գերբեռնված ավտոբուս ամբողջությամբ լցված են եղել ավարներով, որոնց տարել են ռազմաճակատ։

«Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանում ադրբեջանցիներ չեն մնացել»։ Իր հարցազրույցում նա պատմում է, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջին հերթին զինվորագրում են ազգային փոքրամասնություններին․

«Ճակատ են տանում 35 տարեկանից ցածր բոլոր ավարներին։ Արդեն պարզից էլ պարզ է, որ շեշտն առաջին հերթին դրել են հենց մեզ վրա»։

Իրավիճակն ավելի սրվեց Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, երբ ասաց, որ միայն մեկ մարտում զոհվել են 100-ից ավելի լեզգիներ։ Դրան հաջորդեց Արցախի խորհրդարանի նախագահի կոչն ուղղված ազգային փոքրամասնություններին։

Ու այն, ինչ եղավ դրանից հետո, շատ հուզիչ էր։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից այսօր տեղեկացանք, որ «Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու՝ Ալիևի հրամանը:

Ու բոյկոտում են նաև շատ ադրբեջանցիներ։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը տեղեկացնում է, որ ամբողջ երկու օրերի ընթացքում կամավորագրվել է ընդամենը ութ հոգի։

Աղվան Ասոյան