գլխավոր Իրադարձային Սեբաստիան Կուրցը Բրյուսելին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Թուրքիայի

Սեբաստիան Կուրցը Բրյուսելին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Թուրքիայի

Եվրոպական միությունը պետք է դադարեցնի Թուրքիայի հետ ասոցացման բանակցությունները և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի Հունաստանի հետ ծովային վեճի, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների պատճառով:

Ինչպես հայտնում է Reuters-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Ի վերջո մենք պետք է հստակ արձագանք տեսնենք Թուրքիայի գործողություններին: Եվրամիությունը պետք է ի վերջո կարմիր գծեր սահմանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, ինչը նշանակում է ասոցացման բանակցությունների ավարտ և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում»,-Բրյուսելում հայտարարել է Ավստրիայի կանցլերը: