գլխավոր Գլխավոր Զինյալները Էրդողանի արտաքին քաղաքականության գործիքն են դարձել. Թուրք լրագրող

Զինյալները Էրդողանի արտաքին քաղաքականության գործիքն են դարձել. Թուրք լրագրող

Թուրք լրագրող Ֆեհիմ Թաշթեքինը, ով քաջատեղյակ է տարածաշրջանին, կապված այն պնդումների հետ, թե Անկարան Սիրիայից ջիհադականների խմբավորումներ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ, նշել է. «գրոհայինները դարձել են Էրդողանի արտաքին քաղաքականության գործիքը սիրիական ճգնաժամի սկսվելուց ի վեր։ Ցավոք, Թուրքիան վերածել են ջիհադականներին աջակցող երկրի»։ Թաշթեքինը հաջորդ հարցն է բարձրացնում․ «Ադրբեջանը կարող է դիմել պատերազմ սանձազերծելու ռիսկին՝ ստատուս քվոն փոխելու համար։ Իսկ ի՞նչ ռազմավարությամբ Թուրքիան զույգ ոտքով սլացավ՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Եթե խնդիրը Ղարաբաղն է, միթե՞ նրանք կարծում են, որ կկարողանան այդ պատերազմը ավարտին հասցնել։ Թե՞ նրանց նպատակն է Կովկասում բռնկված կրակով փոքր-ինչ ճնշել Ռուսաստանին Լիբիայում և Սիրիայում»։

«Արդարություն եւ զարգացում կուսակցության» (ԱԶԿ) և  «Ազգայնական գործողությունների կուսակցության» (ԱՇԿ) իշխող կոալիցիան, որը պտտեցնում է լարվածության եւ հակամարտության պարույրը, այլևս ի վիճակի չէ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս խնդիրները լուծել սովորական միջոցներով: Սիրիայում, Լիբիայում եւ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հակամարտությունների մեխանիզմին ավելացել է նաեւ Կովկասը։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ուղղակի և անուղղակի հաշվարկների ծավալը ՝ դա տեղավորվում է Սիրիա — Լիբիա — Կովկաս եռանկյունու մեջ ։

Թաշթեքինը նշում է. «Չնայած այն բանին, որ Սիրիայի եւ Լիբիայի միջեւ զինյալների տեղափոխումը Թուրքիային դարձրել է «աննորմալ երկրների» ակումբի անդամ, մինչև որոշակի պահ իրավիճակն այնպես էր դասավորվում, որ բոլոր կողմերը գոհ էին»: 2012 թվականից սկսած ՝ լիբիացիները ջիհադականների զորահավաքի միջոցով կռվել են Սիրիայում, այժմ արդեն սիրիացիներին ստիպել են Լիբիայում պատերազմել որպես Թուրքիայի պահուստային ուժեր։ Սակայն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սկզբունքորեն տարբերվում է։ Ավելի վաղ սուննի գրոհայիններին ստիպել էին կռվել շիաների կողմից, որոնց նրանք համարում էին  «թշնամիներ և քյաֆիրներ (անհավատներ)։

Գրոհայիններից մեկը հայտարարել է.  «Մենք մտածում էինք, որ թուրքերի հետ միասին գնում ենք Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական ռազմակայաններ։ Բայց թուրքերը մեզ հետ չեն, կա միայն ադրբեջանական բանակ և նրանք բոլորը շիա են։ Դա ինձ դուր չի գալիս։ Նրանք մեզ համար ավելի մեծ թշնամիներ են, քան հրեաներն ու քրիստոնյաները։ Մենք չենք կռվի նրանց հետ և չենք աջակցի նրանց»։ Այսուհետ գրոհայինները դրանք պարզապես Էրդողանի ռեժիմի համառ արտաքին քաղաքականության սովորական տարրեր են” ։

Ինչպես ասում է Թաշթեքինը, «դիվանագիտությունը մի կողմ քշած Թուրքիայի կոշտ քաղաքականությունը անպատասխանատու կերպով սադրում է կողմերին։ Հայերի նկատմամբ թշնամանքը մի հարց է, որն ամենահեշտն է հարուցել։ Սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է ազգայնական-հերոսական ուժայինների համար։ Եթե իմ դիտարկումներն ինձ չխաբեն, այդ նոր բացվող սցենարը պարունակում է Անկարայի ռազմավարական մտածողության եւ պլանների հետքեր։ Մինչ Սիրիայում և Լիբիայում լարվածությունը մեծանում է, իսկ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում նվազում, Կովկասյան կրակը կարող է մի փոքր չորացնել իշխող գործընկերների թիկունքը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանի համբերությունը լցվի։ Իսկ եթե Ռուսաստանն էլ ներգրավվի հակամարտության մե՞ջ։ Եթե Կովկասը խարույկի մեջ գցվի, երկու ժողովուրդները կունենան չսպիացող վերքեր։ Դա ծանր բեռ է։ Պետք է պնդել ճգնաժամի լուծման խաղաղ ուղիները»։

Regnum.ru