
Եվրամիությունը շտապ մարդասիրական օգնություն է պատրաստվում հատկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շփման գծի երկու կողմի տուժած բնակչությանը, այս մասին թվիթերյան էջում է հայտնել ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը հայտնում է շփման գծի երկյանքով երկու կողմերի քաղաքացիական բնակչության համար արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին»,- գրել է նա: