գլխավոր Իրադարձային Վիրավոր փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում

Վիրավոր փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում։