գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով 10 վիրավոր կա

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով 10 վիրավոր կա

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայության պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-նշել է Նարիմանյանը:

Ստեփանակերտի ուղղությամբ հոկտեմբերի 2-ին նետվել են, նախնական տեղեկություններով, հարվածային հրթիռներ: