
Այսօր Արցախից Երևան տեղափոխված Le monde-ի թղթակիցները վերադառնում են իրենց հայրենիք։
Լրագրողները այսօր առավոտյան Ստեփանակերտից տեղափոխվել էին Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ անցկացրել են 1-2 ժամ, որից հետո էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի ուղեկցությամբ ուղևորվել են օդանավակայան՝ Ֆրանսիա վերադառնալու նպատակով։ Այս մասին Onnet.am-ի հետ զրույցում հայնեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում: