գլխավոր Գլխավոր Ֆրանսիայի դեսպանը դիմավորել է վիրավոր լրագրողներին ու ելույթ է ունեցել․ (Տեսանյութ)

Ֆրանսիայի դեսպանը դիմավորել է վիրավոր լրագրողներին ու ելույթ է ունեցել․ (Տեսանյութ)

Ֆրանսիացի լրագրողների հետ տեղի ունեցածը Ղարաբաղում ցույց է տալիս իրավիճակի ծանրությունը, հայազգի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մեկնաբանելով «Le Monde»-ի լրագրողների հետ տեղի ունեցածը։

Նա ասաց, որ ֆրանսիացի երկու լրագրողների հետ տեղի ունեցած դեպքը Ղարաբաղի Մարտունի քաղաքում պատերազմական գործողությունների հետևանքով առաջացրել է ոչ միայն իր, այլև Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության մտահոգությունը։

«Նախագահ Մակրոնը հայտարարել է դրա մասին երեկ Բրյուսելում՝ մեկնաբանելով ոչ միայն լրագրողների հետ կապված իրավիճակը, այլև այս հակամարտության», – ասաց դեսպանը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երկու լրագրողների բուժման մեջ և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում։

«Մենք ուրախ ենք, որ նրանք ժամանել են Երևան և որ ի վիճակի են մեկնել Ֆրանսիա։ Այս դեպքը նաև ցույց է տալիս իրավիճակի ծանրությունը Ղարաբաղում և ոչ միայն լրագրողների, այլև բնակչության համար, ովքեր տուժում են ամենօրյա հրթիռակոծությունից», – եզրափակեց խոսքը Լաքոթը: